ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հայաստանը որևէ պատերազմում պարտվելու իրավունք այլևս չունի

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հայաստանը որևէ պատերազմում պարտվելու իրավունք այլևս չունի
24.01.2014 | 14:58

Ծանոթանալով հարևան պետության ղեկավարի՝ Ի. Ալիևի հայտարարությանը, ակամայից մտածում ես, որ այս մարդը կամ տարրական անգրագետ է, ով ստախոսությամբ փորձում է ոգևորել իր ժողովրդին, կամ պատրաստվում է իրական պատերազմի: Հայտարարելով, որ Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է, Ալիևը, մեծ հաշվով, միջազգային հանրության առջև իրեն դնում է ծիծաղելի վիճակի մեջ, սակայն նույնը չի կարելի ասել իրենց ներքին լսարանի մասին: Այդ լսարանը հոգեբանորեն տրամադրվում է այդ ակնհայտ կեղծ, զառանցանքի հասնող քարոզչությանը և, անկասկած, ընդունում է որպես վերին ճշմարտություն: Իմ կարծիքով, սա լուրջ ահազանգ պետք է լինի մեզ համար՝ այդ մարդու անհագուրդ ցնդաբանությունների դեմն առնելու համար: Ոչ միայն ցանկալի, այլև հրատապ է, որ պաշտոնական Երևանը հստակ դիրքորոշում հայտնի այս ամենի վերաբերյալ և ներկայացնի միջազգային հանրությանը՝ Ալիևի զավթողական նկրտումների դեմն առնելու նկատառումով: Որքան հասկանում եմ, «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» դիլեման դեռևս երկար տարիներ հետապնդելու է մեզ: Չնայած այն հանգամանքին, որ ես միշտ այն համոզմունքն եմ ունեցել և այսօր էլ ունեմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, այդուհանդերձ, այս դեպքում ապրելու իրավունք է ձեռք բերում նաև այն տեսակետը, որ եթե սպառված են խաղաղության հասնելու բոլոր ռեսուրսները, ուրեմն «պատերազմ՝ հանուն խաղաղության» բանաձևը հարկադրաբար ինքդ պիտի գործադրես: Իսկ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանը որևէ պատերազմում այլևս պարտվելու իրավունք չունի:

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ